Ի՞նչ է նշանակում այս դժվարին իրավիճակում անցնել 1.5 տարվա ժամկետային ծառայության. Օհանյան

Սեյրան Օհանյանի խոսքով` հայկական բանակը պատրաստ է դիմակայել պոտենցիալ ագրեսորին, պատրաստ է լայնածավալ զորավարժություններ անցկացնել, սակայն քաղաքական ղեկավարության կողմից համապատասխան խնդիր դրված չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Այսօր Հայաստանի իշխանությունների կողմից հստակ առաջադրանք չկա բանակին։ Ազատության հրապարակում ընթացող ընդդիմության հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Ի՞նչ է նշանակում այս դժվարին իրավիճակում անցնել 1.5 տարվա ժամկետային ծառայության կամ 5 տարին մեկ մոբիլիզացիա անել։ Այսպես հնարավոր չէ։ Նայում ես հակառակորդին` պարբերաբար նոր զորանոցներ, նոր դիրքեր են կառուցում, իսկ ի՞նչ ենք մենք տեսնում հակառակ կողմում, ոչ մի բան. որովհետև հստակ առաջադրանք չկա բանակին»,–ասաց Օհանյանը։

Նրա խոսքով` հայկական բանակը պատրաստ է դիմակայել պոտենցիալ ագրեսորին, պատրաստ է լայնածավալ զորավարժություններ անցկացնել, սակայն քաղաքական ղեկավարության կողմից համապատասխան խնդիր դրված չէ։
Հայաստանի գործող իշխանություններն են բանակը քանդել. Սեյրան Օհանյան
Նշենք, որ դեռ սեպտեմբերին Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր, որ գործող 2 տարվա ծառայության ժամկետները կարող են կրճատվել 20%-ով։
Հիշեցնենք` Երևանի Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքը հանրահավաք է կազմակերպել։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ սկսում են Համազգային դիմադրության շարժում։
40 օր Արցախում էի, չեմ լսել նման բան․ Օհանյանը` պատերազմում չկռվելու կոչերի մասին
Նա նշեց, որ Համազգային դիմադրության պայքարը մեկ մարդու, մեկ ուժի, մեկ կուսակցության պայքար չէ, դրա նպատակը Արցախը հայաթափումից, իսկ Հայաստանը թրքացումից փրկելն է։
Սաղաթելյանը հավելեց, որ «Հայաստանի» գրասենյակում ՀՀ քաղաքացիները «կարող են կամավորագրվել և մասնակից լինել Հայաստանի փրկության այս կարևոր շարժմանը»։