Հայաստանում կենսաբանության միջազգային օլիմպիադա կանցկացվի. նախարար

ԿԳՄՍ նախարարը հայտնեց, որ օլիմպիադային մասնակցելու են շուրջ 80 երկրների պատվիրակություններ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. 2022 թ-ի պետական բյուջեի նախագծով ԿԳՄՍ նախարարությանը ոլորտային ծրագրերի իրականացման համար հատկացվել է հատկացվել է 226 մլրդ 343 մլն դրամ, որը 2021 թ-ի բյուջեի նույն ցուցանիշից բարձր է 27.4 տոկոսով:
Հաղթում ենք նաև միջազգային օլիմպիադաներում. հայ դպրոցականները 4 մեդալ են նվաճել
Գումարի գերակշիռ մասը՝ շուրջ 175 մլրդ դրամն ուղղվելու է կրթական ծրագրերին: Այս մասին այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Նա նաև հայտնեց, որ 2022թ-ին Հայաստանում նախատեսվում է Կենսաբանություն առարկայից դպրոցական միջազգային օլիմպիադա անցկացնել:

«Օլիմպիադան ընդհանուր բյուջեի աճողականության վրա այդպիսի հետք չի թողել: Դա մեր մյուս ծախսերի հետ համեմատած համեստ գումար է»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ այդ ծրագրի համար հատկացվել է 324 մլն դրամ:

«Պատվիրակության կազմը սովորաբար լինում է՝ ղեկավար, ղեկավարի տեղակալ, մինչև 4 աշակերտ: Դա շատ հնչեղ, կարևոր միջոցառում է, և մենք ամեն ինչ պիտի անենք, որ այն անցնի բարձր մակարդակով: Դա շատ լուրջ միջոցառում է»,- ասաց Դումանյանը:
ԿԳՄՍ նախարարը հայտնեց, որ օլիմպիադային մասնակցելու են շուրջ 80 երկրների պատվիրակություններ:
Հաղթանակ. հայ դպրոցականների թիմը մեդալներ է շահել ամենահեղինակավոր օլիմպիադայում