«Հայաստանը» համազգային դիմադրության շարժում է սկսում. Ազատության հրապարակում հանրահավաք է

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ անելու են ամեն ինչ. Արցախը չի հայաթափվելու, իսկ Հայաստանն էլ չի թրքացվելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. «Հայաստան» դաշինքը սկսում է համազգային դիմադրության շարժում։ Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարեց խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նշենք, որ հանրահավաքը մեկնարկել է քիչ առաջ։

«Մեր գրասենյակում ՀՀ քաղաքացիները կարող են կամավորագրվել և մասնակից լինել Հայաստանի փրկության այս կարևոր շարժմանը։ ԱԺ մեր խմբակցության նպատակն է լինելու սպասարկել, հզորացնել դիմադրության շարժումը։ Մենք շարունակելու ենք միասին մեր պայքարը` Արցախը չի հայաթափվելու, իսկ Հայաստանն էլ չի թրքացվելու»,–ասաց Սաղաթելյանը։

Նա նշեց, որ Համազգային դիմադրության պայքարը մեկ մարդու, մեկ ուժի, մեկ կուսակցության պայքար չէ։ Այդ պայքարի հաղթանակը կարող է տևել, օրեր, շաբաթներ, սա մի գործընթաց է, որն այսօր մեկնարկում է։
«Քաղաքացիները կարող են մոտենալ, հերթագրվել և այսօրվանից մասնակիցը դառնալ դիմադրության շարժմանը»,–ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նոր զիջումներ, նոր խայտառակություն, նոր պարտություն. ընդդիմությունը հանրահավաք է հրավիրում
Նշենք, որ հանրահավաքին մասնակցում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Քիչ անց նա նույնպես ելույթ կունենա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր` առաջիկայում ծավալելու են փողոցային պայքար, աշխատելու են ժողովրդի հետ, աշխատելու են Հայաստանով մեկ։
Սա այդ հայտարարությունից հետո առաջին հանրահավաքն է։
Ընդդիմությունը մտադիր է զգայուն հարվածներ հասցնել իշխանությանը. ի՞նչ են անելու