Պանրի օգուտն ու վնասը

Պանիրը հաճախ մատուցվում է գինու հետ
Մասնագետն ընդգծել է, որ պետք է հաշվի առնել պանրի բաղադրությունն ու գինը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Պանիրը մեկ քառորդով բաղկացած է սպիտակուցներից ու սննդարար է, բայց ոմանց այն հակացուցված է, ու ամեն պանիր չէ, որ օգտակար է։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նման կարծիք է հայտնել սննդաբան Տատյանա Իվաննիկովան:
Հնարավո՞ր է ուտել և նիհարել. սննդաբանը խոսել է «ճիշտ» մակարոնի մասին
Նա նշել է, որ սպիտակուցներն անհրաժեշտ են օրգանիզմին, քանի որ մկանների համար որպես շինարարական նյութ են ծառայում: Հենց այդ պատճառով է, որ մարզիկները վերականգնվելու ընթացքում հաճախ պանիր են ներառում իրենց սննդակարգի մեջ։
Բացի այդ, պանրի սպիտակուցներն ավելի լավ են մարսվում, քան կաթնամթերքում եղած սպիտակուցները։ Պանիրը շատ լավ վերականգնում է էներգիան, ու այդ պատճառով այն հաճախ օգտագործվում է որպես օգտակար խորտիկ:
Սննդաբանը պատմել է, թե ինչպես են օգտակար մթերքները վտանգավոր դառնում
Միևնույն ժամանակ բարձր կալորիականության պատճառով պանիրը հակացուցված է ավելորդ քաշ և սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց։
Ըստ սննդաբանի՝ պանրի գնման ժամանակ կարևոր է ուշադրություն դարձնել դրա բաղադրությանը, դրանում չպետք է շատ բուսական ճարպեր լինեն։ Բացի այդ, արժե հրաժարվել կասկածելիորեն էժան պանիրներից, քանի որ պանրի արտադրության գործընթացը բավականին երկար ու ծախսատար է, ուստի այն չի կարող էժան լինել: