Մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայողը

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Նոյեմբերի 7-ին, ժամը 04:20 սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ՊՆ N զորամասի մարտական հենակետում, զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով, մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ, 2001թ. ծնված Գրիգոր Սահակի Վարդանյանը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Տարվում է քննություն` դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար։