ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik․ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում ականի վրա ադրբեջանցի է պայթել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Նշվում է, որ Խանլար Ասլանովն ականի վրա պայթել է գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս։
54-ամյա տղամարդը մատացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներից։
Հավելենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում պարբերաբար ադրբեջանցիներ են զոհվում՝ ականի պայթյուների հետևանքով։