Իրանը մասշտաբային զորավարժություններ է սկսել երկրի հարավում

Ծովակալ Մահմուդ Մուսավիի խոսքով՝ զորավարժությունների ուղերձը խաղաղության և բարեկամության հաստատման պատրաստակամությունն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik․ Իրանը մասշտաբային զորավարժություններ է սկսել երկրի հարավում։ Տեղեկությունը հայտնում է իրականական IRNA գործակալությունը։
«Զոլֆագար 1400» անունով զորավարժություններն անցկացվում են ռազմածովային, ռազմաօդային ուժերի, ՀՕՊ-ի և Իրանի ցամաքային զորքերի ստորաբաժանումների մասնակցությամբ: Զորավարժություններն անցկացվում են Հորմոզգան, Սիստան և Բելուջիստան նահանգներում, Մակրանյան ծովի ափին և Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում:
ԱԹՍ–ների և «անտեսանելիների» դեմ. Իրանի ՀՕՊ զորավարժությունների լուսանկարները
«Զորավարժությունների նպատակներն են հավաքագրել ռադիոէլեկտրոնային, ազդանշանային և հակաէլեկտրոնային տեղեկատվություն հակաազդող ուժերի գործողությունների վերաբերյալ՝ օգտագործելով մարտավարական և առափնյա ստորաբաժանումների վերահսկողության և նավիգացիոն համակարգեր, տարբեր տեսակի իրանական հետախուզական անօդաչու թռչող սարքեր, ինչպիսիք «Աբաբիլ 3»-ը, «Յասիր 3»-ը, «Սադեգը», «Մոխաջեր 4»-ն ու «Սիմորգը», և հետախուզական ինքնաթիռներ, այդ թվում, P3F, RF4 և Boeing 707»,- հայտարարել է զորավարժությունների մամուլի խոսնակ, ծովակալ Մահմուդ Մուսավին:
Իրանում առաջին անգամ ապակենտրոնացված և մասշտաբային զորավարժություններ են իրականացվում
Ծովակալ Մուսավին հայտարարել է, որ արևմտյան Ասիայում անվտանգության հաստատումը տարածաշրջանային պետություների գործնական քայլերի միասնության շնորհիվ է: Ըստ նրա՝ «Զոլֆագար 1400» զորավարժությունների ուղերձը խաղաղության և բարեկամության հաստատման պատրաստակամություն է։