ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Ժաննա Անդրեասյանը

ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնի մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 18-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik․ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընտրվել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
Նոյեմբերի 6-ին կայացել է հոգաբարձուների խորհրդի նոր կազմի առաջին նիստը։ Քվեարկությամբ խորհրդի քարտուղար է ընտրվել ՀՊՄՀ պրոֆեսոր, հոգեբանական գիտությունների դոկտոր Կամո Վարդանյանը։ Նշվում է, որ թե նախագահը, թե քարտուղարն ընտրվել են միաձայն։
ԵՊՀ-ում հոգաբարձուների ժամանակավոր խորհուրդ է ստեղծվում. բուհը 6 ամիս ժամանակ ունի
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկը վերաբերել է ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնի թափուր տեղի մրցույթին։ Մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 18-ին։ Ընդունվել ու հաստատվել է նաև հոգաբարձուների խորհրդի աշխատակարգում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 6-ին տեղի է ունեցել նաև «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը։ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, իսկ քարտուղարի պաշտոնում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
ԵՊՀ ռեկտորի ընտրությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 17-ին: