Գործադուլ, բողոքի ակցիա, երդմնակալություն... Շաբաթը՝ լուսանկարներով

Sputnik
1 / 7

Գրիգոր Տաթևացու արձանը մշուշի մեջ՝ Գորիսի հրապարակում։ Այս տարի նշվում է Տաթևացու 675- ամյակը։

2 / 7

Ոստիկանական պատնեշը կառավարության շենքի մոտ անհայտ կորած և գերեվարված զինծառայողների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ:

3 / 7

Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Նորայր Ավագյանը պատմում է՝ ինչի միջով է անցել։

4 / 7

Ճապոնացի Թաիջի Նոցուն Երևանում՝ իր «Oh Meshi» ռեստորանի դիմաց։

5 / 7

Շտապօգնություն ծառայության վարորդները բողոքի ակցիա են անում. նրանք պահանջում են աշխատավարձի բարձրացում, քանի որ կանչերի թիվը կտրուկ ավելացել է։

6 / 7

Շառլ Ազնավուրի հրապարակում բացվել է հայտնի կինոօպերատոր Ռուդոլֆ Վաթինյանի աստղը։

7 / 7

Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի երդմնակալության արարողությունը ավագանու նիստում: Ձեռքը դնելով Աստվածաշնչի և Սահմանադրության վրա՝ քաղաքապետը երդվում է հավատով և ճշմարտությամբ ծառայել իր քաղաքին, աշխատել հանուն համայնքի զարգացման։

Կորոնավիրուսը մեր երկրում շարունակեց իր մահաբեր գործը նաև անցնող շաբաթվա ընթացքում՝ գրանցելով մահերի հակառեկորդներ։ Համավարակի դեմն առնելու համար առողջապահության նախարարությունն առաջարկում է թեստավորման հաճախականությունը կրճատել՝ դարձնելով շաբաթը 1 անգամ, իսկ թատրոն, ռեստորան մուտքն էլ թույլատրել միայն պատվաստված քաղաքացիներին։
Եվգենի Պետրոսյանի կինը զվարճանում է որդու՝ Վահանի հետ. լուսանկարներ
Մի կողմից շտապօգնության ծառայությունն աշխատում է գերծանրաբեռնված՝ կանչից կանչի շտապելով, մյուս կողմից շտապօգնության վարորդները գործադուլ անելու ժամանակ գտան։ Պահանջում են աշխատավարձի բարձրացում։
Հերթական անգամ կառավարության շենքի մոտ էլ բողոքի ակցիա անցկացրեցին անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատներն ու հերթական անգամ իրենց հարցերի պատասխանը չգտան։ Պարզվեց, որ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների մակարդակով քննարկվում է քարտեզների փոխանակում գերիների հետ։
Մեդուզաների «բալետն» ու բնության մյուս հրաշքները. խենթացնող լուսանկարներ
Շաբաթվա վերջում էլ զանգվածային թունավորման դեպք գրանցվեց․ ԱՆ տվյալներով՝ 120-ից ավելի քաղաքացիներ բուժօգնության են դիմել աղիքային վարակի ախտանշաններով․ նրանք բոլորը սնվել էին «Տաշիր պիցցա» ցանցի տարբեր մասնաճյուղերում։
Շաբաթվա այս ու այլ հետաքրքիր իրադարձությունները՝ Sputnik Արմենիայի լուսանկարիչների աչքերով։