Գյումրիում ավտոտնակներ են այրվել

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Այս գիշեր ժամը 00:55-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Կոմինտերնի փողոցի տներից մեկում։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրազդանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. կա տուժած
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմինտերնի փողոցի 2-րդ շարքի տներից մեկի մոտակայքում գտնվող 2 ավտոտնակների տանիքներում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:23-ին, մարվել՝ 02:30-ին: Այրվել են երկու ավտոտնակների (մոտ 75 քմ) տանիքների փայտե կառուցատարրերը և կենցաղային իրեր։