Երևանյան լճի կամրջի մոտ հակատանկային ական է հայտնաբերվել

Ականը տեղափոխվել է Արմավիրի մարզի ՊՆ «Բաղրամյան» զորավարժարան՝ հետագա վնասազերծման։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Այսօր՝ ժամը 14:40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում՝ կամրջի մոտակայքում, նկատվել է հակատանկային ական։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հերթապահ խումբը։
Ջրականում ականի վրա ադրբեջանցի է պայթել
Փրկարարները հայտնաբերել են «TM-62» տիպի հակատանկային ական` պայթուցիչով և սահմանազատել են տարածքը։
Սակրավորները ականը տեղափոխել են Արմավիրի մարզի ՊՆ «Բաղրամյան» զորավարժարան՝ հետագա վնասազերծման։