ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik․ Ռուսական Comedy Woman հայտնի շոուի հաղորդավարուհի Նատալյա Եփրիկյանը կրկին Հայաստանում է։ Նա Instagram-ի իր էջում բազմաթիվ լուսանկարներ է հրապարակել Դիլիջանից։
Ընդ որում, Եփրիկյանը Դիլիջանում ոչ թե մենակ է, այլ դերասան, հաղորդավար Արսեն Գրիգորյանի («Խուճուճ») հետ, ում հետ, ըստ ամենայնի, նրանք ընկերացել են։
Եփրիկյանն արդեն երկար ժամանակ է՝ Հայաստանում է։ Առաջին լուսանկարը նա հրապարակել է Երևանից հոկտեմբերի 28-ին, երբ այցելել էր մանկական երկաթուղի։
Վերջին անգամ Եփրիկյանը Դիլիջանում էր ապրիլին, որտեղ նշում էր իր ծննդյան օրը ։ Նատալյա Եփրիկյանը հումորային ժանրի դերասանուհի է և հեռուստատեսային պրոդյուսեր։ Ծնվել է վիրահայերի ընտանիքում։ Նախկինում Նատալյան ՈՒՀԱ «Մեգապոլիս» թիմի առաջատարներից էր։