Արտակարգ դեպք Ղազախստանում. 6 հանքափոր զոհվել է, 2- ը՝ վիրավորվել

Հանքի աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, դժբախտ պատահարի պատճառներն ու հանգամանքները պարզվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik․ Ղազախստանի Կարագանդայի մարզի հանքահորերից մեկում մեթանի արտանետման հետևանքով վեց հանքափոր է զոհվել, ևս երկուսը տուժել են:
Ինչպես հաղորդում Է Sputnik Ղազախստանը ՝ վկայակոչելով երկրի արտակարգ իրավիճակների նախարարությանը, նոյեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով 09:30-ին, «Արսելորմիտտալ Տեմիրտաու» - ին պատկանող Աբայի հանքում տեղի ունեցած արտակարգ պատահարի մասին տեղեկատվությունը փոխանցվել է Կարագանդայի մարզի արտակարգ իրավիճակների ծառայություն: Դեպքի վայր են ժամանել փրկարարները։
ՀՀ–ն ու Ղազախստանը ցանկանում են համագործակցել բարձր տեխնոլոգիական ոլորտում
Նախնական տեղեկություններով ՝ հանքում ընդհանուր առմամբ 64 աշխատակից է եղել։ Նրանցից 56-ին անմիջապես տարհանել են։ Տուժել է ութ աշխատակից, որոնցից վեցը մահացել են, երկուսը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։ Նրանք առողջական վիճակի մասին տեղեկատվություն առայժմ չի հաղորդվում։
Այժմ աշխատանքներ են ընթանում մահացածների մարմիններն ու վիրավորներին հանքից դուրս բերելու ուղղությամբ: Արտադրական գործընթացը կասեցված է։ Քննություն է ընթանում կատարվածի հանգամանքները պարզելու համար։
Ղազախստանի բնակիչներին կպատժեն շուն ու կատու ուտելու համար
Ի դեպ, նշվում է, որ սա Աբայի հանքում տեղի ունեցած առաջին արտակարգ պատահարը չէ։ 2008թ. հունվարի 11 - ին պայթյունի հետևանքով զոհվել էր 30 հանքափոր։ Արտակարգ պատահարի հետաքննության արդյունքում աշխատանքից հեռացվել են երկու պաշտոնյաներ, որոնք պատասխանատու էին արդյունաբերական անվտանգության վերահսկողության համար։