Ապագա դատավորները քննություններ են հանձնում

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Այսօր մեկնարկել են քրեական մասնագիտացում ունեցող դատավորների քննությունները։ Առաջին՝ գրավոր փուլին մասնակցում է 47 թեկնածու։ Դրան կհաջորդի բանավոր փուլը, որից հետո անցողիկ շեմը (48 միավոր) հաղթահարած թեկնածուները դասընթացներ կանցնեն Արդարադատության ակադեմիայում ու կներառվեն դատավորների թեկնածուների ցանկում։
Միրզոյանի ծեծի գործով որոշում կայացրած դատավորը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի
Տեղեկացնենք, որ երեկ մեկնարկել է նաև քաղաքացիական մասնագիտացում ունեցող դատավորների թեկնածուների քննությունները։ Գրավոր փուլին մասնակցել է 49 մարդ։
Բարձրագույն դատական խորհրդի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Հայաստանում թափուր է քրեական մասնագիտացմամբ դատավորների 34, քաղաքացիական մասնագիտացմամբ՝ 10 տեղ։