«Տղաներն այսօր փառահեղ են». Ալիխանյանն ու Հարությունյանը դուրս եկան ԱԱ կիսաեզրափակիչ

Երկու ըմբիշներն էլ մրցակիցներին հաղթել են 10։0 հաշվով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Սերբիայում ընթացող ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, ազատոճային Արսեն Հարությունյանը քառորդ եզրափակիչում 10։0 հաշվով հաղթեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Մուհամմադ Մոկաևի նկատմամբ և անցավ կիսաեզրափակիչ: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Հրայր Ալիխանյանն էլ 10։0 հաշվով հաղթեց ուզբեկ մրցակցին և նույնպես դուրս եկավ կիսաեզրափակիչ։
«Տղաներն այսօր փառահեղ են»,– գրված է ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում։
Նշենք, որ աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում ազատոճայինները պայքարը սկսել են նոյեմբերի 5-ին։ Հայաստանը ներկայացել է 8 մարզիկով։