«Սկզբում պարծենում էր, հիմա չի դիմանում»․ Սվետլանա Լոբոդան՝ հայ սիրեցյալի մասին

Սվետլանա Լոբոդա
Արդեն մի քանի ամիս է, ինչ ԶԼՄ-ները գրում են, որ երգչուհին ապրում է հայազգի միլիարդատեր Արթուր Գրանցի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Երգչուհի Սվետլանա Լոբոդան պատրաստ է գաղտնազերծել իր ընկերոջը։ Նա այդ մասին ասել է Մաշա Եֆրոսինինային տված հարցազրույցում։
Լոբոդան նշել է, որ ինքն ու սիրեցյալը չեն թաքցնում իրենց հարաբերությունները, ապրում են սովորական կյանքով, զբոսնում են, ռեստորաններ գնում։ Բայց զույգն իրեն լիովին ազատ է զգում միայն Եվրոպայում։ Երգչուհու խոսքով՝ իր բոյֆրենդը բազմիցս նշել է, որ աստղի հետ դժվար է ապրել։
«Սկզբում նրանք պարծենում են դրանով, հետո չեն դիմանում»,- ասել է Լոբոդան:
Կարանտինային անկեղծացում. Սվետլանա Լոբոդան ցույց է տվել կուրծքը
Ավելի վաղ «Կոմսոմոլսկայա պրավդան» գրել էր, որ Սվետլանան մայիսին հանգիստն անցկացրել է Կիպրոսում հայազգի միլիարդատեր Արթուր Գրանցի հետ։
Սվետլանա Լոբոդայի ընկերը հա՞յ է․ երգչուհին ուզում է երկու որդի ունենալ