«Օջախի տղամարդ»․ Ջորջ Քլունին սիրում է լվացք անել ու ճաշ եփել երեխաների համար

Ջորջ Քլունի
Դերասանը պատմել է, որ կարանտինի ժամանակ իրեն իսկապես դուր է եկել տանը մնալը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին Daily Mail-ին պատմել է՝ ինչպես է անցկացրել ժամանակը կորոնավիրուսի հետևանքով հայտարարված կարանտինի ժամանակ։
Դերասանը և հայտնի իրավապաշտպան Ամալ Ալամուդինը երկվորյակներ ունեն՝ 4 տարեկան Ալեքսանդրը և Էլլան։ Քլունին ասել է, որ լոքդաունի ժամանակ վայելել է երեխաների հետ անցկացրած օրերը։
Ինչպես ծնվեց Քլունիների սերը. երկար լռելուց հետո գաղտնիքը բացահայտեց ամուսինը
«Ես օրը վեց անգամ շորերը լցնում էի լվացքի մեքենայի մեջ և ճաշ եփում ընտանիքիս համար, ու դա ինձ դուր էր գալիս», - ասել է դերասանը։
Հիշեցնենք` Ջորջ Քլունին և Ամալ Ալամուդինն ամուսնացել են 2014 թվականի սեպտեմբերին, հարսանիքը կայացել է Իտալիայում նրանց ծանոթությունից մեկ տարի անց: Երկվորյակները ծնվել են երեք տարի անց։
Ջորջ Քլունին զբոսանքի է դուրս եկել զավակներից մեկի հետ. պապարացիները «որսացել» են նրանց