ՀՀ–ում բերման են ենթարկել Իրանի և Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվող քաղաքացիներին

Երկու գործերը միմյանց հետ կապ չունեն։ Իրանը հետախուզում էր հայտարարել խարդախության մեջ մեղադրվող Իրանի քաղաքացուն, իսկ Ուկրաինան՝ Գարեգին Մ․-ին, որին մեղադրում է թմրանյութերի շրջանառության մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում բերման են ենթարկվել Իրանի և Ուկրաինայի իրավապահների կողմից փնտրվող քաղաքացիներ, տեղեկացնում է ոստիկանությունը։
Նշվում է, որ նոյեմբերի 5-ին ոստիկանության Բաղրամյանի բաժնի քրեական հետախույզների և անձնագրային ծառայության աշխատակիցների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Բաղրամյան գյուղից բաժին բերման է ենթարկվել 32-ամյա Գարեգին Մ.-ն։ Վերջինս 2016-ից Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայ իրավապահները հայտնել են ուկրաինացի գործընկերներին։ Հայտնի չէ՝ Գարեգին Մ․-ն Ուկրաինայի, թե Հայաստանի քաղաքացի է։
Նույն օրը՝ նոյեմբերի 5-ին Երևանի Վաղարշյան փողոցից բերման է ենթարկվել 32-ամյա Ալի Ս.-ին։ Նա սեպտեմբերի 6-ից Իրանի Իսլամական Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնել են ՀՀ ԱՆ իրավական փոխօգնության վարչությանը:
Ոստիկանները հայտնաբերել են մարդկանց առևտրի մեղադրանքով հետախուզվող կնոջ