Գործողությունների համաշխարհային օր և զանգվածային ցույցեր Գլազգոյում

Գլազգոյում, որտեղ համաժողով է ընթանում, հազարավոր ակտիվիստներ բողոքի ակցիաներ են կազմակերպել: Ցուցարարները քաղաքական առաջնորդներից պահանջում են իրական քայլեր ձեռնարկել մոլորակը պաշտպանելու համար։
Sputnik
1 / 9

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության գագաթաժողովի ժամանակ անցկացված բողոքի ակցիա Գլազգոյում

2 / 9

Շնով ցուցարարը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության գագաթաժողովի ժամանակ Գլազգոյում անցկացվող բողոքի ակցիային

3 / 9

«"Տաք" ընկեր եմ ուզում, ոչ թե տաք երկիր» պաստառով ցուցարարը մասնակցում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության գագաթաժողովի ժամանակ Գլազգոյում անցկացվող բողոքի ակցիային

4 / 9

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության գագաթնաժողովի ժամանակ Գլազգոյում անցկացվող բողոքի ակցիայի մասնակիցները

5 / 9

Գլազգոյում անցկացվող բողոքի ակցիայի մասնակիցները

6 / 9

Դրոշներով և պաստառներով ցուցարարներ

7 / 9

«Փրկեք ջուրը ձկների համար» պաստառով երիտասարդ ցուցարարը մասնակցում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության գագաթնաժողովի ժամանակ Գլազգոյում անցկացվող բողոքի ակցիային

8 / 9

Կատվի կերպարով ցուցարարը մասնակցում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության գագաթնաժողովի ժամանակ Գլազգոյում անցկացվող բողոքի ակցիային

9 / 9

Տղամարդը պաստառ է կախել, որի վրա գրված է. «Հերիք է բլա-բլա-բլա-բլա անեք»

Բողոքի լայնածավալ ցույցեր են ընթանում Շոտլանդիայի արևմտյան մասում գտնվող Գլազգո քաղաքում, որտեղ ընթանում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի համաժողովի 26-րդ նստաշրջանը։ Շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգը, որն ավելի վաղ բողոքի ակցիաների կոչ էր արել, երեկ ասել է, որ ՄԱԿ-ի կլիմայի համաժողովը վերածվել է PR ակցիայի։
Ըստ բողոքի ակցիայի կազմակերպիչների՝ երեկվա ակցիային մասնակցել է մոտ 25 հազար մարդ, իսկ այսօր՝ Գործողությունների համաշխարհային օրը, ցուցարարների թիվը կարող է հասնել 50 հազարի։
Ուրվականների հովիտն ու Մեռյալների լեռը․ Ռուսաստանի ամենախորհրդավոր վայրերը
Համաժողովում շուրջ 200 երկրների ներկայացուցիչներ ամփոփում են 2015 թվականի Փարիզի կլիմայական համաձայնագրի առաջին արդյունքները և պլանավորում առաջիկա տարիների գործողություններ։ Մի շարք երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան, արդեն պայմանավորվել են առաջիկա 9 տարում դադարեցնել անտառահատումները։
Բացի այդ, յուրաքանչյուր երկիր ներկայացրել է ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու իր ծրագրերը։ Գիտնականները կարծում են, որ մինչև 2050 թվականը դրանք պետք է հասցվեն զրոյի. միայն այդ դեպքում հնարավոր կլինի խուսափել համաշխարհային աղետից։
Սարսափի 5 շաբաթ. Լա Պալմա կղզին թաղվել է մոխրի տակ