Բրազիլիայում 12 սանտիմետրանոց պոչով երեխա է ծնվել. լուսանկար

Նորածին
Երեխայի պոչը չի երևացել մոր հղիության շրջանում, բժիշկները բացահայտել են փոքրիկի ծնվելուց հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Բրազիլիայում պոչով երեխա է ծնվել։ Տեղեկությունը հայտնում է բրիտանական Daily Mail-ը։
Նշվում է, որ երեխայի պոչը 12 սմ երկարություն է ունեցել, որն ավարտվել է 4 սմ տրամագծով գնդաձև զանգվածով։ Բժիշկները վիրահատությամբ հեռացրել են պոչն ու գունդը։ Հայտնի չէ՝ պոչը հեռացվել է երեխայի ծնողների պահանջով, թե բժշկական նկատառումներով։ Հայտնի չէ նաև, թե ինչ հնարավոր անհարմարություն կամ առողջական խնդիրներ է այն առաջացրել փոքրիկի համար։
Երեխայի պոչը չի երևացել մոր հղիության շրջանում, բժիշկները բացահայտել են այն միայն բալիկի ծնվելուց հետո։ Նշվում է, որ բոլոր նորածինների մոտ սաղմնային պոչ է առաջանում հղիությունից չորսից ութ շաբաթ անց, սակայն այն սովորաբար նորից ներծծվում է մարմնի մեջ:
Ուզբեկստանում երկգլխանի սիամական երկվորյակներ են ծնվել. տեսանյութ
Պատմության մեջ եղել է ընդամենը 40 փաստագրված դեպք, երբ երեխաները ծնվել են պոչով:
Հնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել. տեսանյութ