ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Ամերիկյան Օկլահոմա նահանգի բանտերից մեկում պատիժ կրող բանտարկյալները ստիպված են եղել ժամեր շարունակ մանկական երգ լսել։ Նախկին բանտարկյալները երգով կտտանքների ենթարկվելու համար դատական հայց են ներկայացրել բանտի աշխատողների դեմ ։ Տեղեկությունը հայտնում է The Washington Post-ը։
Օկլահոմա Սիթիի բանտապահները մեղադրվում են առնվազն չորս մարդու կտտանքների ենթարկելու մեջ։ Ըստ տուժողների ցուցմունքների՝ բանտապահները նրանց տարել են դատարկ սենյակ, ձեռնաշղթաներ հագցրել ու կանգնած վիճակով ամրացրել պատին։ Դրանից հետո միացրել են «Baby Shark»–ը, ընդ որում` այնքան բարձր, որ երգը լսվել է բանտի միջանցքներում։ Բուլինգը տևել է երեքից չորս ժամ, և նրանք նստելու հնարավորություն չեն ունեցել։
«Baby Shark»–ը գրեթե 7 միլիարդ դիտում ունի YouTube-ում։