ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Հայտնի երգիչ Աբրահամ Ռուսոն ժամանել է Երևան։ Նա եկել է գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Աստղիկի ծննդյան տոնակատարությանը մասնակցելու։
Երգիչը տեսագրություն է հրապարակել, որում Աստղիկ Ալեքսանյանի և նրա ամուսնու` Դավթի հետ նստած է ռեստորանում։ Տեսանյութում գործարարի դուստրը հարցնում է, թե ինչպես է երգիչն իրեն զգում Երևանում, լսվում է պատասխանը. «Հրաշալի»։
Ձեռնարկատիրոջ կինը՝ Շողերինե Ալեքսանյանը, նույնպես տեսանյութ է հրապարակել, որում երգիչը շնորհավորում է Աստղիկի ծննդյան տարեդարձը։
Նշենք, որ Ալեքսանյանների ընտանիքին է պատկանում «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցը, «Ալեքս» գործարանը և մի շարք ձեռնարկություններ։ Նախկինում Ալեքսանյանը պատգամավոր էր, իսկ այժմ զբաղվում է բացառապես բիզնեսով։