Թուրքիան կհարվածի՞ Սիրիային․Ռուսաստանն ու ԱՄՆ-ն բանակցություններ են վարում Անկարայի հետ

Քրդական խմբավորումներ. Արխիվային լուսանկար
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան լրացուցիչ ուժեր է կենտրոնացրել Սիրիայի հյուսիսում ու պատրաստվում է հարված հասցնել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. Սիրիայի իշխանությունը լրացուցիչ ռազմական ուժեր է տեղափոխում Ալ-Ռակայի գավառ, որը գտնվում է քրդական ռազմականացված կազմավորումների վերահսկողության տակ։ Տեղեկությունը հայտնում է «ՄԿ»-ն՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:
Երկրի հյուսիսն այժմ սպասում է քրդերի դեմ Թուրքիայի զինված ուժերի հնարավոր ռազմական գործողությանը։
ՌԱԴԻՈ
Սիրիայում կարող է բոլորը բոլորի դեմ պատերազմ սկսվել. ո՞վ կլինի էպիկենտրոնում
ԱՄՆ-ն ու Ռուսաստանը բանակցություններ են վարում Անկարայի հետ: Պենտագոնն ուժեղացնում է պարեկությունն իր ներկայության գոտում, Ռուսաստանի օդատիեզերական ուժերն ու Սիրիայի ռազմաօդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում:
Թուրքիան իր վերահսկողության տակ գտնվող գրոհայիններին ուղարկել է Ալ-Ռակայի գավառ, որտեղ քրդական ջոկատներ կան։
Բայդենը և Էրդողանը քննարկել են Սիրիայի, Աֆղանստանի, Լիբիայի ու Հարավային Կովկասի խնդիրները
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում տարածաշրջանն ապրում է քրդական ռազմականացված կազմավորումների դեմ թուրքական ռազմական գործողության սպասումով։