«Տաշիր պիցցայի» մասնաճյուղերը ժամանակավորապես փակ կլինեն. հայտարարություն

«Տաշիր պիցցա» սննդի կետերից օգտվելուց հետո թունավորված քաղաքացիների թիվը հասել է 44-ի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. «Տաշիր պիցցայի» մասնաճյուղերը ժամանակավորապես փակ կլինեն։ Տեղեկությունը հայտնում են «Տաշիր պիցցա» պիցերիաների ցանցից։
Նշենք, որ պիցերիաների կետերից երեկ քաղաքացիներն օգտվել էին ու թունավորվել։
Ավշարում բոտուլիզմի դեպք է արձանագրվել․ թունավորվածի վիճակը ծանր է
««Տաշիր պիցցայի» մասնաճյուղերը մեր նախաձեռնությամբ ժամանակավորապես փակ կլինեն՝ խնդրի բացահայտման և կարգավորման նպատակով: Այս պահին իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները համապատասխան տեսչական մարմինների հետ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ այսօր առողջապահության նախարարությունը տեղեկացրեց, որ «Տաշիր պիցցա» պիցերիաների կետերից երեկ օգտված, թունավորված և հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 44-ի։
ԱՆ-ն հորդորում է ցանցից օգտված բոլոր քաղաքացիներին գանգատների դեպքում դիմել բուժօգնության։