Պատվաստվածների մեծ մասը COVID-ն ասիմպտոմ է տանում. «Ռոսպոտրեբնադզորի» փորձագետ

Պատվաստում
Հազվադեպ դեպքերում, երբ իմունիտետը դեռ հասցրած չի լինում յուրացնել դեղամիջոցը, հիվանդությունը զարգանում է թոքային սուր շնչառական վարակների ախտանիշներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. COVID-ով վարակվելու դեպքում կորոնավիրուսի դեմ պատվաստվածների մեծ մասը հիվանդությունը տանում է ասիմպտոմ, քանի որ իմունիտետը հասցնում է «որսալ» վիրուսը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» փորձագետ, բժշկական գիտությունների դոկտոր Տատյանա Ռուժենցովան:
Հայաստանում արտադրված «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութն առաջիկայում կարտահանվի
«Մեր դիտարկումներով՝ պատվաստվածները հիմնականում հիվանդությունը տանում են ասիմպտոմ։ Իմունիտետը հասցնում է «որսալ» վիրուսը», - ասել է Ռուժենցովան։
Նա նշել է, որ հազվադեպ դեպքերում, երբ իմունիտետը չի հասցնում իր գործն անել, հիվանդությունը զարգանում է թոքային սուր շնչառական վարակների ախտանիշներով:
Հայաստանում քանի՞ երեխա է պատվաստվել կորոնավիրուսի դեմ. նախարարը թվեր հրապարակեց
Նշենք, որ Ռուսաստանի առողջապահության նախարարությունը 2020 թվականի օգոստոսին գրանցել է COVID-19-ի կանխարգելման համար աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեայի անվան ինստիտուտի կողմից: Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը։