Պահերը վատ ենք իրացնում. Մոուրինյոն քննադատել է Մխիթարյանին

Հաջորդ հանդիպումը «Ռոման» կանցկացնի նոյեմբերի 7-ին՝ Իտալիայի առաջնության 12-րդ տուրում հյուրընկալվելով «Վենեցիային»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. Կոնֆերենցիաների լիգայի չորրորդ տուրում նորվեգական «Գլիմտի» հետ տանը 2։2 հաշվով ոչ ոքի խաղալուց հետո իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն քննադատել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որն այդ խաղում մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեն ընդմիջմանը։ Այս մասին հայտնում է Gazetta.it-ը։
Ֆուտբոլային խաղ դիտելը կարող է մահացու վտանգավոր լինել. սրտաբան
«Պաշտպանությունում խնդիրներ չնկատեցի, լավ էին գործում։ Խնդիրն առջեւում էր։ Ձանյոլոն, Աբրահամը եւ Մխիթարյանը տեխնիկապես լավ չխաղացին, սխալվում էին գնդակը վերահսկելիս, փոխանցումներ կատարելիս, առանձին դրվագներում եւ որոշումներ ընդունելիս։ Վատ ենք իրացնում մեր պահերը։
Բոլորից շատ գոլ խփում է Էլ-Շաարավին։ Շոմուրոդովը լավ էր շարժվում, բայց նրա ամենալավ փուլը չէ հիմա»,- ասել է Մոուրինյոն։
Հաջորդ հանդիպումը «Ռոման» կանցկացնի նոյեմբերի 7-ին՝ Իտալիայի առաջնության 12-րդ տուրում հյուրընկալվելով «Վենեցիային»։