ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. Քաղաքացիներին կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տրամադրվել «Նատալի ֆարմ»-ում և «Աստղիկ» բժշկական կենտրոնում, հայտնում է Shamshyan.com-ը։ Նշենք, որ ընկերությունները պատկանում են Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին։
Նշվում է, որ Երևան քաղաքում գործող «Նատալի ֆարմ» և «Աստղիկ» բժշկական կենտրոնի բժշկական հաստատության բուժաշխատողների կողմից այս տարվա մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում կազմվել են փաստացի արտերկրում գտնվող անձանց «COVID-19» հիվանդության դեմ պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր և տվյալները մուտքագրվել են ՀՀ ԱՆ «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգ։
Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում։