ՆԱՍԱ-ն աստերոիդների դեմ կամիկաձե սարք է փորձարկում

Տիեզերք. Արխիվային լուսանկար
SpaceX Falcon 9 հրթիռով սարքը տիեզերք դուրս կբերվի նոյեմբերի 24-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. NASA-ն փոքրիկ տիեզերանավ կգործարկի, որը պետք է մխրճվի աստերոիդի մեջ: Սա Երկիր մոլորակին խոշոր երկնային մարմնի հետ բախվելու կանխարգելման տեխնոլոգիայի առաջին փորձարկում է։ Տեղեկությունը հայտնում է օդատիեզերական գերատեսչությունը:
Ենթադրվում է, որ Double Asteroid Redirection Test (DART) սարքը կգործարկվի նոյեմբերի վերջին: Դրա թիրախը լինելու է Dimorf կարճ երկրային աստերոիդը, որը պտտվում է ավելի մեծ` «Դիդիմի» աստերոիդի շուրջ։
Ինքնուրույն միանալ ցանկալի աստղադիտակին. հայկական ծրագիրը կօգնի տիեզերքին նորովի նայել
«Դիմորֆի» տրամագիծը մոտ 150 մետր է, և այն վտանգ չի ներկայացնում երկրի համար: Իր հերթին DART սարքի չափերը հարյուր անգամ պակաս են այդ «լուսնից», որին այն պետք է բախվի 24 հազար կիլոմետր-ժամում արագությամբ:
«Մենք չենք նախատեսում, որ այն կոչնչացնի աստերոիդը, պարզապես պետք է փոխի ուղեծիրը։ Այդ փոփոխությունը պետք է լինի մեկ աստիճանի սահմաններում», - մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նախագծի համակարգող Նենսի Չեյբոտը։
SpaceX Falcon 9 հրթիռով սարքը տիեզերք դուրս կբերվի նոյեմբերի 24-ին Կալիֆոռնիայի Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայից: