Լեգենդար ABBA – ն 40 տարի անց նոր ալբոմ է թողարկել

Շվեդական ABBA լեգենդար խումբը . Արխիվային լուսանկար
Խումբը երկրորդ կյանք է ապրում. նոր կատարումներն արդեն հասանելի են երկրպագուներին CD-սկավառակներով և ձայնասկավառակներով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Շվեդական ABBA լեգենդար խումբը 40 տարվա դադարից հետո նոր ալբոմ է թողարկել: Այն կոչվում է «Voyage», հաղորդում է խմբի պաշտոնական կայքը:
Խմբի 9-րդ ալբոմում 10 ստեղծագործություն է տեղ գտել: Նոր ալբոմի թողարկման մասին երաժիշտները հայտնել էին սեպտեմբերին: Այն ժամանակ խումբը երկու նոր երգ էր ներկայացրել ալբոմից՝ «I Still Have Faith in You» և «Don't Shut Me Down»:
Ինչպես նշում է Guardian-ը, ալբոմն իր մեջ ներառում է կելտական բանահյուսության տարրեր, անդրադառնում է կլիմայի փոփոխության թեմային և ավարտվում մի կոմպոզիցիայով, որում հնչում են Չայկովսկու մեղեդիները:
Երաժիշտները նախատեսում են 2022 թվականի գարնանը մեծ համերգով հանդես գալ իրենց իսկ տեսքով հոլոգրամների մասնակցությամբ՝ ներկայացնելով նոր ալբոմը: Այն տեղի կունենա Լոնդոնի Օլիմպիական այգում, որը նախատեսված է 3000 հանդիսատեսի համար և կառուցվել է հատուկ այդ համերգի համար:
Օպերային երգչուհի Սվետլանա Կասյանն իր առաջին սոլո ալբոմը նվիրել է Հռոմի պապին
1972 թվականին հիմնադրված լեգենդար խումբը մտադիր է համերգով ավարտել իր ստեղծագործական կարիերան:
ABBA - ն պատմության ամենահաջողակ երաժշտական խմբերից մեկն է համարվում։ Այն անվանվել է կատարողների անունների առաջին տառերով ՝ Ագնետա Ֆելտսկոգ, Բյորն Ուլվեուս, Բեննի Անդերսոնա և Աննի-Ֆրիդ Լինգստադ:
Խումբը երբեք պաշտոնապես չի հայտարարել կարիրերան ավարտելու մասին, սակայն 1980-ականների սկզբից ի վեր նոր երգեր չի թողարկել։ Աշխարհում վաճառվել է ABBA – ի մոտ 400 մլն ձայնապնակ։