Իրկուտսկում Ան-12-ի կործանման վայրում հայտնաբերվել են բոլոր 9 զոհվածների աճյունները

Բելառուսական ավիաընկերության ինքնաթիռը ռադարներից անհետացել էր նոյեմբերի 3-ի երեկոյան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Իրկուտսկի մերձակայքում, Ան-12 ինքնաթիռի կործանման տարածքում հայտնաբերվել են բոլոր ինը զոհվածների և երկրորդ ինքնագրիչի մնացորդները։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը:

«Իրկուտսկի դատաբժշկական փորձաքննության մարզային բյուրոյում հաստատվել է, որ բոլոր ինը զոհվածների մարմիններն ու աճյունները հայտնաբերվել են» - ասել է գործակալության զրուցակիցը:

Նա հավելել է, որ փրկարարները աղետի վայրում հայտնաբերել են նաև երկրորդ «սև արկղը»:
Հիշեցնենք` բելառուսական «Գրոդնոավիա» ընկերության Ան-12 ինքնաթիռը ռադարներից անհետացել էր նոյեմբերի 3-ի երեկոյան Իրկուտսկի մոտ։
Փրկարարներն ինքնաթիռը հայտնաբերել էին Իրկուտսկի օդանավակայանից ոչ հեռու գտնվող Պիվովարիխա ավանի շրջանում, օդանավն այրվել էր:
Պարզվել էր, որ օդանավում եղել է 9 մարդ։ Ճշտված տվյալներով՝ իննից հինգը անձնակազմի անդամներ էին, չորսը` բեռ ուղեկցողներ: Նրանցից չորսը Ռուսաստանի քաղաքացիներ էին, երեքը ՝ Բելառուսի և Ուկրաինայի։
Ինքնաթիռի կործանման երեք վարկած է դիտարկվում ՝ օդաչուական սխալ, եղանակային պայմաններ, օդանավի տեխնիկական անսարքություն:
Մերձմոսկվայում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել