ՀՀ պաշտպանության նախարարը Ֆրանսիայի դեսպանի հետ կարևոր հարցեր է քննարկել

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
Կողմերը կարևորել են համագործակցության զարգացմանն ուղղված գործողությունների ակտիվացումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, տարածաշրջանային անվտանգությանը, զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին և այս համատեքստում պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
Կողմերը կարևորել են համագործակցության զարգացմանն ուղղված գործողությունների ակտիվացումը` առկա արդյունավետ ծրագրերը շարունակելու և համագործակցության նոր ուղղություններ նախաձեռնելու նպատակով:
Ֆրանսիայի դեսպանը
Հիշեցնենք` օգոստոսի 26-ին հայտնի դարձավ, որ ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանի պաշտոնում Ժոնաթան Լաքոտին կփոխարինի Անն Լույոն։
Արման Թաթոյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է հայ գերիների խնդիրը