Հայաստանը հրավիրված է, իսկ Թուրքիային ԱՄՆ-ն հանել է մասնակից երկրների ցանկից

«Ժողովրդավարության գագաթնաժողովը» կկայանա դեկտեմբերի 9-10-ը, միջոցառման վերջնական օրակարգն առայժմ հայտնի չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Թուրքիան և Հունգարիան չեն ընդգրկվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից կազմակերպվող վիրտուալ «Ժողովրդավարության գագաթնաժողովի» մասնակից երկրների ցանկում, նոյեմբերի 4-ին հայտնել Է Politico-ն:
Չնայած ամերիկյան վարչակազմը դեռևս չի հրապարակել գագաթնաժողովի մասնակիցների վերջնական ցուցակը, հրավիրյալների մասին որոշ մանրամասներ հայտնվել են ԶԼՄ-ներում: Հայաստանը մասնակից երկրների թվում է։
Բայդենը և Էրդողանը քննարկել են Սիրիայի, Աֆղանստանի, Լիբիայի ու Հարավային Կովկասի խնդիրները
Պարբերականը պնդում է, որ «որոշ երկրներ, ինչպիսիք են Թուրքիան և Հունգարիան, չեն հրավիրվել, քանի որ դրանց առաջնորդները տարիներ շարունակ խափանել են իրենց ժողովրդավարական համակարգերը»:
Նշենք, որ Բայդենի՝ ժողովրդավարության հարցերով գագաթնաժողովը տեղի կունենա 2021 թ․-ի դեկտեմբերի 9-10-ը։
Politico-ն վստահեցնում է, որ ԱՄՆ առաջնորդն ու իր թիմը գագաթնաժողովի ընթացքում կաշխատեն «Ալյանս հանուն ինտերնետի ապագայի» միջազգային ծրագրի վրա: