Գիտնականները պարզել են՝ որ գենն է կրկնապատկում Covid-19-ի ծանր ընթացքի ռիսկը

Օքսֆորդի համալսարանի մասնագետ
Բրիտանացի փորձագետները պարզել են, թե ինչու են կորոնավիրուսով վարակված հիվանդաները ծանր վիճակում հայտնվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. Օքսֆորդի համալսարանի գիտնականների հայտնաբերած գենը գրեթե կրկնակի մեծացնում է Covid-19 հիվանդության ծանր ընթացքի ռիսկը: Գիտնականներն իրենց հետազոտությունը հրապարակել են «Nature Genetics» գիտական ամսագրում։
Մասնագետները կատարել են ընդհանուր գենոմային վերլուծություն (GWAS) և բացահայտել 3p21.31 քրոմոսոմային տարածքը, որը կապված է Covid-19-ի շնչառական ուղիների չաշխատելու ռիսկի կրկնակի ավելացման հետ:
Գիտնականները պատմել են կորոնավիրուսի նոր վտանգավոր հետևանքների մասին
«Մենք կիրառեցինք մեքենայական ուսուցման ու մոլեկուլային կենսաբանության պլատֆորմը GWAS-ի արդյունքները վերծանելու համար ու հայտնաբերեցինք LZTFL1 համեմատաբար չուսումնասիրված գենը` որպես նման ռիսկի առաջացման պոտենցիալ պատասխանատու», - նշվում է զեկույցում:
Գիտնականներն ասել են, թե որ հյութն է 97%–ով ճնշում կորոնավիրուսը
Գիտնականների խոսքով` ռիսկային գենը հանդիպում է հարավասիական ծագում ունեցող մարդկանց 60 տոկոսի ու եվրոպացիների միայն 15 տոկոսի մոտ: Նրանք նշում են, որ դրանով մասամբ բացատրվում է Բրիտանիայի որոշ շրջաններում մահացության ծայրահեղ բարձր մակարդակը: Սակայն LZTFL1 գենը չի կարելի դիտարկել որպես Covid-19-ի շնչառական բարդությունների միակ պատճառ, քանի որ կարևոր դեր ունեն նաև սոցիալ-տնտեսական պայմանները:
Կորոնավիրուսի մի շտամ կա, որը գրեթե կրկնակի մեծացնում է մահացությունը. գիտնականներ
Ամերիկացի գիտնականները մեկ վայրկյանում կորոնավիրուսը ոչնչացնելու միջոց են գտել