«Ես ուզում եմ, որ մենք միասին լինենք». Քանյե Ուեսթը` Քիմի հետ հարաբերությունների մասին

Նախկինում ռեփերը հայտարարել էր, որ Քարդաշյանների ընտանիքի անդամները խելագար են, ուստի նա չի ցանկանում նրանց հետ գործ ունենալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը խոստովանել է, որ ուզում է վերադարձնել նախկին կնոջը`ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին։
Քանյե Ուեսթը այս մասին ասել է «Revolt» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա անդրադարձել է բազմաթիվ թեմաների, այդ թվում՝ իր ամուսնալուծությանը։
Քիմ Քարդաշյանը նշում է ծննդյան 41-րդ տարեդարձը. ինչպե՞ս նա շահեց աշխարհի սիրտը
Խոսելով նախկին կնոջից՝ նա նշել է, որ ցանկանում է վերադարձնել Քիմին։ Նախկինում ռեփերը հայտարարել էր, որ Քարդաշյանների ընտանիքի անդամները խելագար են, ուստի նա չի ցանկանում նրանց հետ գործ ունենալ։ Այժմ նա ցանկանում է պահպանել ընտանիքը։
«Դա ինձ համար կատակ չէ։ Իմ երեխաները ցանկանում են, որ իրենց ծնողները միասին լինեն: Ես ուզում եմ, որ մենք միասին լինենք»,- խոստովանել է երաժիշտը ՝ պատասխանելով կնոջից բաժանվելու մասին հարցին։
Քիմ Քարդաշյանին պապարացիները «բռնացրել» են հայտնի դերասան Փիթ Դևիդսոնի հետ
Ուեսթը ցանկանում է, որ ընտանիքը վերջապես վերամիավորվի, սակայն նրա կարծիքով՝ լրատվամիջոցների հրապարակումները միայն խանգարում են իր և Քարդաշյանի հարաբերություններին։
Հիշեցնենք` Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթի հետ յոթ տարվա ամուսնությունից հետո 2020թ․-ի փետրվարին ապահարզանի դիմեց։ Զույգը խաղաղ բաժանվեց, ամուսնական պայմանագրի պայմանները ոչ ոք չվիճարկեց։