Երևանում 15 մարդ է թունավորվել. քաղաքացիներն ասել են, որ սնվել են «Տաշիրի պիցցա»–ում

Հիվանդանոց
Տուժածներից 2-ը 10 և 13 տարեկան երեխաներ են։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ահազանգի հիման վրա վերահսկողական միջոցառումներ է իրականացնում սննդի ցանցի օբյեկտներում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ Երեկ Ինֆեկցիոն ազգային կենտրոն է ընդունվել 15 քաղաքացի՝ աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը` հղում անելով ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին։
Տուժածներից 2-ը 10 և 13 տարեկան երեխաներ են։
Ըստ պաշտոնական հաղորդագրության` բոլոր քաղաքացիները նշել են, որ սնվել են «Տաշիրի պիցցա» հանրային սննդի կետերում. 13-ը՝ Երևանի Հյուսիսային պողոտայում, 2-ը՝ Խանջյան փողոցում:
Հիվանդների վիճակը միջին ծանրության է։
Ավշարում բոտուլիզմի դեպք է արձանագրվել․ թունավորվածի վիճակը ծանր է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ահազանգի հիման վրա վերահսկողական միջոցառումներ է իրականացնում նշված հանրային սննդի ցանցի երկու օբյեկտներում:
Վերահսկողության ընթացքի և արդյունքների մասին տեսչությունը խոստանում է լրացուցիչ տեղեկություն հայտնել։
Շմոլ գազից երեխաներ են թունավորվել. նրանք տեղափոխվել են «Մուրացան» հիվանդանոց