Երևանի փողոցներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Ճանապարհային ոստիկանություն
Փոփոխության արդյունքում հնարավոր կլինի խուսափել խցանումներից ու երթևեկության խափանումներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Երևան քաղաքի Արցախի պողոտա-Այվազովսկու փողոց խաչմերուկում նոյեմբերի 6-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Ինչպես կարելի է նվազեցնել ՃՏՊ–ների թիվը. Քեյանը մեկ ճանապարհ է տեսնում
«Փոփոխության արդյունքում Արցախի պողոտայի համապատասխան ուղղության երթևեկելի հատվածի 1-ին երթևեկելի գոտին կառանձնացվի միայն «դեպի աջ» (նախկինում «ուղիղ կամ դեպի աջ»-ի փոխարեն) դեպի Այվազովսկու փողոց տրանսպորտային միջոցների անընդհատ երթևեկության համար»,– նշված է հաղորդագրության մեջ:
Փոփոխությունն արվում է տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար։
Ինչպես վարորդը պետք է վերականգնի գողացված կամ կորցրած համարանիշները