Խստորեն պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները. դպրոցներում վերսկսվում են դասերը

Ասուլիսի ժամանակ
Նախարարի տեղակալն ընդգծել է, որ ջերմային ռեժիմի պահպանման գործընթացը կարգավորվում է սահմանված նորմատիվներով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. Նոյեմբերի 8-ից դպրոցներում վերսկսվում է ուսումնական գործընթացը: Այս մասին հայտարարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա անդրադարձել է համավարակի պայմաններում ուսումնական գործընթացի հետագա կազմակերպման և դպրոցներում համապատասխան ջերմային ռեժիմի պահպանման հարցերին:
ՀՀ–ում դպրոցականների հեռավար ուսուցումն ըստ էության որևէ արդյունք չի տվել
«Հորդորում ենք խստորեն պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները, որովհետև դրանք առաջին հերթին անդրադառնում են ուսումնական հաստատության գործունեության վրա: Հուսով ենք, որ այդ կանոնների պահպանման պարագայում կկարողանանք առկա ուսուցումը շարունակել ողջ ուսումնական տարվա ընթացքում»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը:
Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև դպրոցներում համապատասխան ջերմային ռեժիմի ապահովման և պահպանման խնդիրներին՝ ընդգծելով, որ գործընթացը կարգավորվում է սահմանված նորմատիվներով:
«Սմարթ ձու և խելացի դուռ». գյուղական դպրոցների արմաթցիները զարմացրել են Վահան Քերոբյանին
«Դպրոցը պետք է ջեռուցել այն պահին, երբ համապատասխան ջերմային ֆոնը բնականորեն չի ապահովվում: Ես սա շեշտում եմ, քանի որ հաճախ ահազանգեր ենք ստանում, թե իբր նախարարությունը կամ լիազոր այլ մարմին՝ քաղաքապետարանը կամ մարզպետարանը, չի թույլատրում որևէ գործողություն կատարել համապատասխան ջերմային ռեժիմ ապահովելու համար: Դպրոցի տնօրենը պարտավոր է ապահովել այդ ջերմային ռեժիմը, որը ստուգելու համար պատասխանատու են համապատասխան տեսչական մարմինները և ոչ թե նախարարությունը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը: