ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. Սերբիայում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, գերծանր քաշային Դավիթ Չալոյանը արծաթե մեդալի արժանացավ՝ եզրափակչում մենամարտելով Ռուսաստանի ներկայացուցիչ Մարկ Պետրովսկու հետ ու զիջեց 4:1 հաշվով:
Ավելի վաղ Չալոյանը կիսաեզրափակչում մրցավարների միաձայն որոշմամբ փայլուն հաղթանակ տարավ Ադրբեջանի ներկայացուցիչ Մահամադ Աբդուլլաևի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ ։
Հիշեցնենք՝ բռնցքամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացված էր 11 մարզիկով։ ԱԻԲԱ-ի 75-ամյա պատմության մեջ առաջին անգամ բռնցքամարտի աշխարհի առաջնության մրցանակակիրները դրամական պարգևներ կստանան. ընդհանուր առմամբ սահմանվել է 2,6 միլիոն դոլար մրցանակային ֆոնդ։
ԱԱ-ի ոսկե մեդալակիրները կստանան 100, արծաթե մեդալակիրները` 50, իսկ բրոնզե մեդալակիրները` 25-հազարական ԱՄՆ դոլար: