COVID-19-ի դեմ պատվաստումներում այլևս թղթաբանություն չի լինի. ԱՆ

Կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացն ամբողջությամբ կիրականացվի էլեկտրոնային եղանակով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. Առաջիկայում պոլիկլինիկաներում COVID-19-ի դեմ պատվաստումների թղթաբանությունը բացառվելու է։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ գործընթացն ամբողջությամբ կիրականացվի «Արմեդ» էլեկտրոնային համակարգի միջոցով:
ԱՄՆ–ի հազարավոր հետախույզներ պատվաստումից հրաժարվելու համար կարող են հեռացվել աշխատանքից
Հավելենք, որ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պոլիկլինիկաների ղեկավարների հետ քննարկել է COVID-19-ի դեմ պատվաստանյութերի մատակարարման, ճիշտ բաշխման և համակարգված աշխատանքի հարցերը: