Բռնության համար Մակրոնի նախկին օգնականին դատապարտել են 3 տարվա ազատազրկման

Էմանուել Մակրոն. Արխիվային լուսանկար
2018 թվականին Փարիզում տեղի ունեցած ցույցի ժամանակ Բոնալը վատ է վարվել ցուցարարներից մի քանիսի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի աշխատակազմի նախկին աշխատակից Ալեքսանդր Բենալան դատապարտվել է երեք տարվա ազատազրկման: Տեղեկությունը հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։
Ապագան գեղեցիկ նկարագրո՞ղը, թե խնդիրները լուծողը. կդառնա՞ Մակրոնը «երկրորդ Մերկել»
Բենալան անցնում էր 2018 թվականի մայիսին ցույցի ժամանակ ուժ կիրառելու վերաբերյալ քրեական գործով: Սկանդալը բորբոքվել է այն բանից հետո, երբ համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես է պաշտոնյան մայիսի 1-ին Փարիզում կայացած հանրահավաքի ժամանակ նախ կոպտորեն վարվում աղջկա հետ, իսկ հետո մի քանի հարված հասցնում երիտասարդին:
Բենալին մեղադրանք է առաջադրվել բռնի գործողությունների, պետական ծառայության իրականացմանը միջամտելու, տեսախցիկների նյութերը թաքցնելու և մասնագիտական գաղտնիքի խախտելու համար: