ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը մասնակցող հայ ըմբիշները հաղթանակներով ավարտեցին գոտեմարտերը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
65 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը որակավորման փուլում 4։2 հաշվով հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցչին, իսկ 1/8-ում 3։0 հաշվով պարտության մատնեց բելառուս մրցակցին։
79 կգ քաշային Արման Ավագյանն էլ 1/8-ում 9։1 հաշվով հաղթեց էստոնացի մրցակցին։