ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. ԱՄՆ-ի հազարավոր հետախույզներ պատվաստումից հրաժարվելու պատճառով գործը կորցնելու վտանգի առաջ են հայտնվել։ Տեղեկությունը հայտնում է Associated Press-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկյան կառավարությունը որոշում է ընդունել 100-ից ավելի աշխատող ունեցող ընկերությունների ու հաստատությունների անձնակազմի պարտադիր պատվաստման մասին: Աշխատակիցները պետք է պատվաստման ամբողջական կուրս անցնեն մինչև հունվարի 4-ը:
ԱՄՆ հատուկ ծառայություններում ստեղծված իրավիճակը մտահոգություն է առաջացրել Կոնգրեսում, քանի որ դա արդեն երկրի ազգային անվտանգության հարց է: Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեն հայտարարել է իշխանությունների որոշումը վիճարկելու նպատակով դատարան հայց ներկայացնելու մասին։
Ներկայացուցիչների պալատի անդամ Քրիս Ստյուարտը հայտնել է, որ հոկտեմբերի վերջի դրությամբ հետախուզական գերատեսչություններում պատվաստվել է աշխատակիցների 20-ից 40 տոկոսը: