ԱԱ. Վազգեն Թևանյանը հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչ

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. Մ23 տարեկանների աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում ազատ ոճային ըմբիշ, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը 5-4 հաշվով հաղթանակ է տարել Թուրքիայի ներկայացուցիչ Ջունեյթ Բուդակի նկատմամբ ու դուրս եկել կիսաեզրափակիչ։
Կիսաեզրափակչում Թևանյանը կգոտեմարտի Մոլդովայի ներկայացուցիչ Նիկոլայ Գրահմեզի հետ։
ԱԱ. հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 7-րդն է թիմային հաշվարկում
Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 3-1 հաշվով հաղթել է ԳԵրմանիայի ներկայացուցիչ Շամիլ Ուստաևին, իսկ 1/8 եզրափակչում Թևանյանը 11/2 հաշվով առավելության է հասել Ուզբեկստանի ներկայացուցչի նկատմամբ։