Ո՞ր երկրներն են շուտով անհետանալու աշխարհի քարտեզից

Գլոբալ տաքացման հետևանքով հալվում են սառույցները, ուժեղանում են արևադարձային փոթորիկները՝ վտանգ ներկայացնելով մարդկանց կյանքի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik․ Գլոբալ տաքացումը կհանգեցնի մի քանի կղզի-պետությունների անհետացմանը սառույցների հալման և ծովի մակարդակի բարձրացման պատճառով: Գիտնականների կանխատեսումների մասին գրում է Express պարբերականը։
Կլիմայի փոփոխության հետևանքով տուժած տարածքների թվում են Կիրիբատի, Տուվալու և Մարշալյան կղզիները։
Ինչպես հայտարարել է Կիրիբատիում Climate Action Network բնապահպանական ոչ կառավարական կազմակերպությունների գլոբալ ցանցի համակարգող Պելենիզա Ալոֆան` Գլազգոյում ՄԱԿ-ի գագաթնաժողովը կենսական նշանակություն ունի կղզի-պետությունների համար:
Ինչպե՞ս պաշտպանել Հայաստանը կլիմայի փոփոխություններից. մանրամասնում են մասնագետները
Գագաթնաժողովը հիշեցրել է, որ ծովի մակարդակի բարձրացումը և ուժեղացող արևադարձային փոթորիկները վտանգ են ներկայացնում տարածաշրջանի մարդկանց կյանքի և գյուղատնտեսության համար:
«Խոսքը առանձին իրադարձության մասին չէ, այլ բնական այնպիսի երևույթի, որը սպառնում է ամբողջությամբ կուլ տալ մեր տները»,- ասել է Ալոֆան:
Գիտնականները բազմիցս նշել են Երկրի վրա ջերմաստիճանի բարձրացումը մեկուկես-երկու աստիճանով սահմանափակելու անհրաժեշտության մասին, որ հնարավոր լինի մեղմել գլոբալ տաքացման բացասական հետևանքները: Դրա համար ավելի քան 190 պետություններ 2015 թվականին ստորագրել են Փարիզյան համաձայնագիրը, որը նախատեսում է գործողությունների կոնկրետ ծրագիր այդ նպատակին հասնելու համար։ Փաստաթուղթը չի ենթադրում հանածո վառելիքից լիակատար հրաժարում, սակայն երկրները պետք է միջոցներ ձեռնարկեն ջերմոցային գազերի արտանետումների կրճատման և էներգիայի վերականգնվող աղբյուրների անցման ուղղությամբ:
Կորոնավիրուսի համավարակի պատճառը գլոբալ տաքացումն է. Պան Գի Մուն