ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի հետ համագործակցության ծրագրին

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի կառավարության հետ միջտարածաշրջանային համագործակցության 2022-2027 թվականների ծրագրին: Այս մասին նշվում է պաշտոնական իրավական հարթակում տեղադրված ՌԴ կառավարության որոշման մեջ։
Հայտնի է Ռուսաստանում Հայաստանից մեկնած վարձու աշխատողների թիվը
Կառավարությունը հավանություն է տվել ՌԴ տնտեսական զարգացման նախարարության առաջարկին, որը քննարկվել է ՌԴ ԱԳՆ-ի և գործադիր իշխանության շահագրգիռ այլ մարմինների հետ:
Տնտեսական զարգացման նախարարությանը հանձնարարվել է ՌԴ կառավարության անունից ստորագրել Հայաստանի հետ միջտարածաշրջանային համագործակցության 2022-2027 թվականների ծրագիրը: