Լուկաշենկոն բողոքել է, որ Պուտինն իրեն հետը Ղրիմ չի տարել

Ալեքսանդր Լուկաշենկո. Արխիվային լուսանկար
Բելառուսի նախագահը ցանկացել է մեկնել Ղրիմ, բայց Պուտինն առանց նրա է գնացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության բարձրագույն խորհրդի առցանց նիստում Ալեքսանդր Լուկաշենկոն բողոքել է, որ Ռուսաստանի նախագահը նրան իր հետ չի տարել Ղրիմ, որտեղ բելառուսները «և՛ սեփականություն ունեն, և՛ այլ խնդիրներ«, իսկ Ուկրաինան Բելառուսի համար փակել է երկինքը:
«Վլադիմիր Վլադիմիրովիչը ինձ խոստացել է, որ իր հետ Ղրիմ կտանի, ցույց կտա, թե ինչ է արվել այնտեղ, իսկ այնտեղ շատ բան է արվել ։ Բայց ահա այսօր նա մեկնել է ու ինձ չի հրավիրել։ Նման բողոքով հանդես եմ գալիս», - իր դժգոհությունն է հայտնել Լուկաշենկոն։
Նշենք, որ այսօր կայացած պետական խորհրդի առցանց նիստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել են Միութենական պետության ինտեգրացիոն դեկրետը, ընդունել և հաստատել ռազմական դոկտրինը։