ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանի համար անվտանգության խնդիր է։ ԱԺ հանձնաժողովներում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ասաց ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։
«Հայոց ցեղասպանության և, առհասարակ, ցեղասպանությունների կանխարգելումը մեզ համար ոչ միայն պատմական արդարության, այլև Հայաստանի, տարածաշրջանում ապրող հայ ժողովրդի անվտանգության խնդիր է»,-ասաց փոխնախարարը։
Նրա խոսքով՝ Ցեղասպանության ճանաչման հարցը ներկա է բոլոր հիմնարար փաստաթղթերում, և Հայաստանն այս ուղղությամբ ջանքերը շարունակելու են։
Հիշեցնենք, որ այսօր Գևորգյանը հայտնել էր նաև, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն արտաքին ոլորտի գերակայությունների շարքում է։