Կոնֆերենցիաների լիգա. Հայաստանի «Ալաշկերտը» պարտվեց ավստրիական ԼԱՍԿ-ին

«Ալաշկերտի» հարձակվող Խոսե Էմբալոն գրավում է ԼԱՍԿ-ի դարպասը ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների Լիգայի «Ալաշկերտ» - ԼԱՍԿ հանդիպման ժամանակ (4 նոյեմբերի, 2021թ․)․ Կլագենֆուրտ
ԼԱՍԿ–ի 2 գոլն էլ խփեց թիմի ճապոնացի հարձակվող Կեյտո Նակամուրան
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik․ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Երևանի «Ալաշկերտը» արտագնա խաղում մրցեց ավստրիական ԼԱՍԿ-ի հետ: Հայկական թիմը պարտվեց 0։2 հաշվով։
Առաջին խաղակեսն ավարտվեց 0։1 հաշվով։ Վերջնամասում երևանյան թիմը հնարավորություն ուներ հավասարեցնելու հաշիվը, սակայն մրցավարը չեղարկեց Ժոզե Էմբալոյի գոլը։
Խոակին Կապառոս
«Չի կարելի խոսել. խոցելի կդառնաս». Գրիգորյանը` Կապառոսի և Հայաստանի հավաքականի մասին
Ավստրիական թիմի ճապոնացի հարձակվող Կեյտո Նակամուրան խաղավարտին՝ 87-րդ րոպեին, դուբլ ձևակերպեց և հաղթանակ ապահովեց իր թիմի համար։
4-րդ տուրից հետո աղյուսակը 10 միավորով գլխավորում է իսրայելական ակումբը։ ԼԱՍԿ-ը նույնպես 10 միավոր ունի իր ակտիվում, բայց գտնվում է երկրորդ տեղում։ ՀԻԿ-ը երրորդն է 3 միավորով, իսկ «Ալաշկերտը», 4 խաղից հետո չունենալով ոչ մի միավոր, եզրափակում է աղյուսակը։
«Ալաշկերտը» 2 անգամ գրավեց մրցակցի դարպասը, բայց պարտվեց