Եգիպտոսում հայտարարել են նոր Սֆինքս հայտնաբերելու մասին

Կա լեգենդ, որ Մեծ Սֆինքսի վրա ժամանակին գրառում է եղել այն մասին, որ նմանատիպ ևս մեկ արձան կա
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի - Sputnik. Եգիպտոսի պատմահնագիտական հանրությունը վրդովվել է այն լուրից, թե Գիզայում Մեծ բուրգի կողքին Սֆինքսի ևս մեկ արձան է հայտնաբերվել: Բրիտանական Express պարբերականը գրում է, որ առաջատար եգիպտագետներն արդեն հերքել են այդ տեղեկությունը։
Ինչո՞ւ Եգիպտոսը թույլ չի տալիս ուսումնասիրել Սֆինքսը. ի՞նչ գաղտնիքներ է թաքցնում այն
Նոր Սֆինքսի հայտնաբերման մասին տեղեկություններ լրատվամիջոցներն իմացել են Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարության Գիզայի բուրգերի շրջանի հասարակայնության հետ կապերի տնօրեն Ռեդ Աբդել Հալիմից: Նա հայտարարել էր, որ գտել է ևս մեկ արձան, որը նման է Մեծ Սֆինքսին Նրա խոսքով՝ հուշարձանի բարձրությունը 73 մետր է, գլուխը հասնում է 20,5 մետրի, իսկ դիմացի վերջույթները ավելի քան 15,5 մետր են: Նա ավելացրել է, որ Զագազիգ համալսարանի մասնագետներն արդեն գիտական հետազոտություն են հրապարակել, որը հաստատում է այդ արձանի գոյությունը:
Եգիպտոսում հնագույն քրիստոնեական բնակավայրի մնացորդներ են հայտնաբերել
Եգիպտոսի հնությունների նախկին նախարար Զահի Հավասն արդեն հերքել է այդ հայտարարությունը. «Սֆինքսը եզակի է, նմանը աշխարհում չկա։ Ցանկացած խոսակցությունները նման այլ արձանների հայտնաբերման մասին անհիմն են և հետապնդում են միայն մեկ նպատակ՝ աղմուկ բարձրացրել ԶԼՄ-ներում։ Տարիներ շարունակ ղեկավարել եմ Գիզայի բուրգերի շրջանը, մենք աշխատել ենք եգիպտացի և օտարերկրյա փորձագետների ու հնագետների հետ՝ ուսումնասիրելով այդ տարածքը, ու կարող եմ հավաստիացնել, որ Սֆինքսի պես արձան էլ չկա»:
Փորձագետները նաև նշել են, որ նման մակարդակի գիտական հետազոտությունները պետք է հրապարակվեն համապատասխան գիտական հրատարակություններում, որ ամբողջ աշխարհի գիտնականները հնարավորություն ունենան ոչ միայն ծանոթանալ դրանց, այլև՝ անհրաժեշտության դեպքում պաշտոնական հերքում հրապարակել:
«Թող մարդիկ պատկերացնեն` Եգիպտոսում են». Մեղրիում ուղտեր են հայտնվել
Ընդ որում, կա լեգենդ, որ Մեծ Սֆինքսի վրա ժամանակին գրառում է եղել այն մասին, որ նմանատիպ ևս մեկ արձան կա: Ավելի ուշ այդ տեքստն առեղծվածային կերպով ջնջվել է արձանի վրայից։
Բացի այդ, դեռ XIX դարից կան եգիպտացի գիտնականների վկայություններ Սֆինքսի տակ գաղտնի դռան ու ստորգետնյա անցումների մի ամբողջ համակարգի մասին։ Իսկ 2001-ին ՊԱԿ-ի աշխատակից, հնագիտության դոկտոր Վիկտոր Իվանովիչը գրել է.
«Կոնկրետ առաքելություններից մեկի նպատակը արտերկրային քաղաքակրթության թողած ինչ-որ գիտելիքներ գտնելն էր»: Նա կարծում է, որ խորհրդավոր դուռը տանում է դեպի գաղտնի ապաստարան, որտեղ կարող են այլմոլորակային տեխնոլոգիաները թաքնված լինել։