ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում մոտ ժամանակներս նոր հանդիպումներ կլինեն․ ԱԳ փոխնախարար

Վահե Գևորգյանը նշում է, որ Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համագործակցության համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում մոտ ժամանակներս ԱԳ նախարարների նոր հանդիպումներ կլինեն։ ԱԺ հանձնաժողովներում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ասաց ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։
«ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի հետ համագործակցությունը շարունակվում է։ Կարծում եմ՝ կլինեն նոր հանդիպումներ և պայմաններ կստեղծվեն խաղաղ գործընթացի լիարժեք վերսկսման համար»,-ասաց Գևորգյանը։
ԵԱՀԿ Մինսկի խումբն առանց օրակարգի է մնացել․ Երևանում Արցախի հարցով լսումներ անցկացվեցին
Նա հիշեցրեց՝ սեպտեմբերին Նյու Յորքում երկու երկրների նախարարների հետ առանձին ձևաչափով Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպում է կայացել, որին էլ հաջորդեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Սա, ըստ փոխնախարարի, ամենամեծ ձեռքբերումն էր վերջին շրջանում։ Այս ուղղությամբ ջանքերը շարունակվելու են։